Թուրքմենստանի նախագահի հետ Զարիֆի հանդիպման ժամանակ կարևորվել է երկկողմ հարաբերությունների ընդլայնումը
Ապրիլ 08, 2021 17:49 Asia/Tehran
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը:
Կենտրոնական Ասիայի երկրներ կատարած ուղևորության վերջին փուլում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրն Աշխաբադում հանդիպել ու բանակցել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամմեդովի հետ:
Լուսաբանելով քաղաքական, տնտեսական ու մշակութային տարբեր ոլորտներում Իրան-Թուրքմենստան հարաբերությունները, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկու երկրի հարաբերությունների կարևորությունը:
Այդ հանդիպման ժամանակ, սատարելով քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները, Թուրքմենստանի նախագահն ընդգծել է Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու իր երկրի վճռակամությունը:
Պիտակ