Ռոհանի. Վիեննայի բանակցություններում Իրանի ուժեղ ներկայությունը թշնամիների առավելագույն ճնշման պարտության ապացույցն է
https://parstoday.ir/hy/news/iran-i138856-Ռոհանի._Վիեննայի_բանակցություններում_Իրանի_ուժեղ_ներկայությունը_թշնամիների_առավելագույն_ճնշման_պարտության_ապացույցն_է
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում Իրանի ուժեղ ներկայությունը վկայում է թշնամիների առավելագույն ճնշման քաղաքականության պարտության մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 21, 2021 12:09 Asia/Tehran
  • Ռոհանի. Վիեննայի բանակցություններում Իրանի ուժեղ ներկայությունը թշնամիների առավելագույն ճնշման պարտության ապացույցն է

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում Իրանի ուժեղ ներկայությունը վկայում է թշնամիների առավելագույն ճնշման քաղաքականության պարտության մասին:

Երեքշաբթի օրը, քաղաքական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ իրանցիների դիմադրության շնորհիվ, այսօր թշնամու տնտեսական պատերազմը և առավելագույն ճնշումը պարտված են, և ամերիկացիներն ու ամբողջ աշխարհը ընդունում են այս պարտությունը, Հասան Ռոհանին հավելել է. «Վիեննայի բանակցություններում մենք ավելի հզոր ենք, քան անցյալում»:

Ռոհանին հավելել է, որ Վիեննայի բանակցություններում Իրանի ուժեղ ներկայությունը վկայում է, որ թշնամիների առավելագույն ճնշման  քաղաքականությունը պարտվել է: Նա հավելել է. «Բանակցություններում 60-70 տոկոս առաջընթաց է արձանագրվել, և եթե ամերիկացիները  ազնիվ լինեն, կարճ ժամանակում արդյունքի կհասնենք»:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրներին, Ռոհանին հավելել է. «Իրանի ժողովրդի օրինակելի դիմադրության և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ղեկավարության և առաջնորդության շնորհիվ,  մենք հաղթահարեցինք խնդիրները»: