Մեկնարկել է «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլը
Մեկնարկել է «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլը: Պատվաստանյութը ներարկվել է վարակիչ հիվանդությունների մասնագետ և այս նախագծի դիտորդ, դկտ. Մինու Մոհրեզին:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս փորձարկման ավարտին, Իրանում հնարավոր կլինի իրականացնել համընդհանուր պատվաստում:
«Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլում պատվաստանյութը փորձարկվելու է 20 հազար կամավորների վրա:
Հաղորդման համաձայն, ավելի քան 32 հազար հոգի որպես կամավորներ գրանցվել են «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլին մասնակցելու համար:
«Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների երկրորդ և երրորդ փուլերում կամավորների 91 տոկոսի մոտ արդյունավետ է եղել: