Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստների սադրանքներն անպատասխան չեն մնա
Պաղեստինի Ինտիֆադայի աջակցության միջազգային գիտաժողովի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ սիոնիստական ռեժիմի սադրանքերն անպատասխան չեն մնա:
Հինգշաբթի օրը, Թեհրանում իսլամական ջիհադի շարժման ներկայացուցիչ Նասեր Աբուսհարաֆի հետ հանդիպման ժամանակ, Պաղեստինյան ինտֆադայի միջազգային գիտաժողովի գլխավոր քարտուղար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Դիմադրությունը կդիմակայի սիոնիստների ոտնձգություններին»:
Հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ղոդսի համաշխարհային օրվան, Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Այս պատմական օրվա հիշատակումը, որը տեղի է ունեցել Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ, աշխարհի ժողովուրդների ազատությանը ձանն է բռնության, ճնշման և ոտնձգության դեմ»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է.« Սիոնիստական ռեժիմի կոպտությունների հետեւանքը ավելի ուժեղ հարված է ռեժիմին»:
Այս հանդիպման ընթացքում Նասեր Աբուշարիֆը գնահատել է Իրանի Իսլամական հանրապետության հատուկ աջակցությունը Պաղեստինի ժողովրդին, հավելելով. «Հավատում ենք, որ իսլամական երկրների միասնությունը հաղթանակի բանալին է այս հակամարդկային ռեժիմի դեմ»: