Ռոհանին հայտարարել է, որ կառավարությունը մեծ ուշադրություրն է դարձնում կրթությանը
(last modified Sun, 02 May 2021 04:38:02 GMT )
Մայիս 02, 2021 09:08 Asia/Tehran
  • Ռոհանին հայտարարել է, որ կառավարությունը մեծ ուշադրություրն է դարձնում կրթությանը

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ կրթության նկատմամբ ուշադրությունը եղել է երկրի գործող կառավարության հիմնական գերակայություններից մեկը:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, մայիսի 2-ին նշվող Ուսուցչի օրվա  կապակցությամբ ուսուցիչների և մանկավարժների հետ հանդիպման ժամանակ, դրական գնահատելով նահատակ Մոթահարիի մեծ անհատականությունը, հավելել է.«Նահատակ Մոթահարին մեր հասարակության ամենաարժեքավոր անդամներից էր, ով մեծ հարգանք ուներ իրանական հասարակության մշակույթի և կրոնի նկատմամբ»:

Իրանի նախագահը կարևորել է կրթության մեթոդների բարեփոխումն ու խթանումը և հավելել. «Ապագայի աշխարհը արհեստական ​​բանականության, ռոբոտների և կիբերտարածության աշխարհն է, և մենք պետք է ուսանողներին պատրաստենք վաղվա աշխարհի համար»:

Նշելով, որ պարսից լեզուն  իրանական բոլոր էթնիկ  խմբերի սիներգիայի արդյունքն է և, անդրադառնալով  լեզվի  կարևորությանն ազգային մշակույթի ձևավորման գործում, ընդգծել է, որ ուսուցիչները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն  երկրի պաշտոնական լեզվին: