Իրան. Սիոնիստական ռեժիմի հուսահատ գործողություններն անշուշտ անպատասխան չեն մնա
Պաղեստինյան Ինթիֆադային սատարող միջազգային խորհրդաժողովի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի գործողություններն անշուշտ անպատասխան չեն մնա:
Կիրակի օրը, Պաղեստինյան Ինթիֆադային սատարող միջազգային խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Երուսաղեմի համաշխարհային օրվա նախօրեին, հանդիպել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի ղեկավար Խալեդ Ղոդումիի հետ: հանդիպման ընթացքում, Աբդոլլահյանն ընդգծել է Իրանի աջակցությունը Երուսաղեմի ազագրմանը, որպես մահմեդականների առաջին Ղեբլա:
Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և գրավյալ տարածքներում տեղի ունեցած իրադարձություններին, Աբդոլլահյանն ասել է. «Սիոնիստական ռեժիմի հուսահատ գործողություններըն անշուշտ անպատասխան չեն մնա, իսկ դիմադրության առանցքը սիոնսիտների ցանկացած գործողության կարձագանքի ավելի մեծ ուժով, քան նախկինում»:
Խալիդ Ղոդումին, գնահատելով պաղեստինյան ժողովրդին Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը և անդրադառնալով երջանկահիշատակ Իմամ Խոմեյնիի և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեի դերին Պաղեստինի և Երուսաղեմի կարևոր հիմնախնդիրը վառ պահելու գործում, ասել է. «Իրանը, Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր միշտ եղել է Պաղեստինի ճնշված ազգի հովանավորն ու դիմադրության իդեալը»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio