Իրան. Սիոնիստական ​​ռեժիմի հուսահատ գործողություններն անշուշտ անպատասխան չեն մնա
https://parstoday.ir/hy/news/iran-i139844-Իրան._Սիոնիստական_ռեժիմի_հուսահատ_գործողություններն_անշուշտ_անպատասխան_չեն_մնա
Պաղեստինյան Ինթիֆադային սատարող միջազգային խորհրդաժողովի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի գործողություններն անշուշտ անպատասխան չեն մնա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2021 08:48 Asia/Tehran
  • Իրան. Սիոնիստական ​​ռեժիմի հուսահատ գործողություններն անշուշտ անպատասխան չեն մնա

Պաղեստինյան Ինթիֆադային սատարող միջազգային խորհրդաժողովի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի գործողություններն անշուշտ անպատասխան չեն մնա:

Կիրակի օրը, Պաղեստինյան Ինթիֆադային սատարող միջազգային խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը,  Երուսաղեմի համաշխարհային օրվա նախօրեին, հանդիպել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի  գրասենյակի ղեկավար Խալեդ Ղոդումիի հետ: հանդիպման ընթացքում, Աբդոլլահյանն ընդգծել է Իրանի աջակցությունը Երուսաղեմի ազագրմանը, որպես մահմեդականների առաջին Ղեբլա:

Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և գրավյալ տարածքներում տեղի ունեցած իրադարձություններին, Աբդոլլահյանն ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմի հուսահատ գործողություններըն անշուշտ անպատասխան չեն մնա, իսկ դիմադրության առանցքը սիոնսիտների ցանկացած գործողության կարձագանքի ավելի մեծ ուժով, քան նախկինում»:

Խալիդ Ղոդումին, գնահատելով պաղեստինյան ժողովրդին Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը և անդրադառնալով երջանկահիշատակ Իմամ Խոմեյնիի և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեի դերին Պաղեստինի և Երուսաղեմի  կարևոր հիմնախնդիրը վառ պահելու գործում, ասել է. «Իրանը, Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր միշտ եղել է Պաղեստինի ճնշված ազգի հովանավորն ու դիմադրության իդեալը»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio