Ռոհանի.«Բոլորիս պարտականությունն է խրախուսել ժողովրդին՝ ընտրություններին մասնակցելու համար»
ԻԻՀ նախագահն ասել է.«Բոլորիս պարտականությունն է խրախուսել ժողովրդին՝ ընտրություններին մասնակցելու համար»՛
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, ԶԼՄ-երի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին ասել է.«Բոլորս պարտականություն ունենք ժողովրդին հրավիրել մասնակցել ընտրություններին»:
«ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Դոնալդ Թրամփը խախտեց ՀԳՀԾ-ի համաձայնությունը և բազում ճնշումներ պարտադրեց երկրին: Մենք միայնակ էինք տնտեսական պատերազմում»,-ասել է ԻԻՀ նախագահը:
Ռոհանին նշել է.«Այս ընթացքում, թշնամու տնտեսական պատերազմում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և կառավարության կողքին կանգնած ժողովորդի դիմադրության ու դիմակայության ականատեսն ենք եղել, ինչն աննախադեպ է պատմության ընթացքում»: