Միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի Սիոնիստական ռեժիմի անմարդկային քայլերին
https://parstoday.ir/hy/news/iran-i140878-Միջազգային_հանրությունը_պետք_է_հստակ_արձագանքի_Սիոնիստական_ռեժիմի_անմարդկային_քայլերին
Իրանի իսլամական խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին հղած  նամակում կոչ է արել դիամակայել Սիոնիստական ​​ռեժիմի անմարդկային գործողություններին և աջակցել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2021 15:10 Asia/Tehran
  • Միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի Սիոնիստական ռեժիմի  անմարդկային քայլերին

Իրանի իսլամական խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին հղած  նամակում կոչ է արել դիամակայել Սիոնիստական ​​ռեժիմի անմարդկային գործողություններին և աջակցել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդին:

Զոհրե Էլահյանը Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի  նախագահ Մարիա Արենային հղած նամակում  կոչ է արել Պաղեստինի անպաշտպան ու բռնահարված ժողվրդին պաշտպանել Գազայի և Ալ-Աղսա մզկիթի աղոթարարների դեմ իրականացվող հարձակումներից: 

Նամակում ասված է.«Աշխարհն ականատես է Պաղեստինի բռնահարված տարածքներում տեղի ունեցող դաժանություններին ու հանցագործություններին, սակայն  Իսրայելի կեղծ ռեժիմի նկատմամբ քաղաքական գերտերությունների հովանավորության պատճառով, միջազգային հանրությունը  դեռևս չի կարողացել ինչ-որ քայլ անել օկուպացիայի, և մարդու իրավունքների համակարգված ու կոպիտ խախտումների զոհերի ցավերն ամոքելու համար»: