Միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի Սիոնիստական ռեժիմի անմարդկային քայլերին
Իրանի իսլամական խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին հղած նամակում կոչ է արել դիամակայել Սիոնիստական ռեժիմի անմարդկային գործողություններին և աջակցել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդին:
Զոհրե Էլահյանը Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Մարիա Արենային հղած նամակում կոչ է արել Պաղեստինի անպաշտպան ու բռնահարված ժողվրդին պաշտպանել Գազայի և Ալ-Աղսա մզկիթի աղոթարարների դեմ իրականացվող հարձակումներից:
Նամակում ասված է.«Աշխարհն ականատես է Պաղեստինի բռնահարված տարածքներում տեղի ունեցող դաժանություններին ու հանցագործություններին, սակայն Իսրայելի կեղծ ռեժիմի նկատմամբ քաղաքական գերտերությունների հովանավորության պատճառով, միջազգային հանրությունը դեռևս չի կարողացել ինչ-որ քայլ անել օկուպացիայի, և մարդու իրավունքների համակարգված ու կոպիտ խախտումների զոհերի ցավերն ամոքելու համար»: