Զարիֆ. Մենք պետք է համակարգված արշավ սկսենք Սիոնիստական ապարտեիդ ռեժիմի դեմ
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն ընդգծել է.«Պետք է տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով իրավական ու քաղաքական համակարգված արշավ սկսենք Սիոնիստական ապարտեիդ ռեժիմի դեմ»:
Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների առցանց ձևաչափով կայացած նիստում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է.«Սիոնիստները ամենասարսափելի ոճիրներն են գործում պաղեստիցների դեմ»:
Զարիֆը հավելել է.«Օկուպացված Պաղեստինում, անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ սպանվում են ամենաարդիական զենքերով, իսկ նրանց բնակարաններն ավերվում են»:
Իրանի ԱԳ նախարարը նշել է.«Այսօր մենք ականատես ենք մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ և կազմակերպված խախտումների»:
Զարիֆն ընդգծել է.«Այսօր պաղեստինցի երեխաները ցեղասպանության են ենթարկվում այն բանից հետո, երբ արաբական որոշ երկրներ «կարգավորում են» իրենց հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ: Սիոնիստական ոճրագործ ու մարդասպան ռեժիմը մեկ անգամ ևս ապացուցել է, որ իր նկատմամբ բարեկամական քայլերն ավելի վայրագ են դարձնում ռեժիմին»: