Ամիր Աբդոլլահյան.Դամասկոսը շարժվում է ժողովրդավարության ճիշտ ուղիով
https://parstoday.ir/hy/news/iran-i141286-Ամիր_Աբդոլլահյան.Դամասկոսը_շարժվում_է_ժողովրդավարության_ճիշտ_ուղիով
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն անդրադառնալով Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակին անցկացմանն ընդգծել է.«Դամասկոսը շարժվում է ժողովրդավարության ճիշտ ուղիով»: Այս մասին հաղորդել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2021 15:07 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.Դամասկոսը շարժվում է ժողովրդավարության ճիշտ ուղիով

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն անդրադառնալով Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակին անցկացմանն ընդգծել է.«Դամասկոսը շարժվում է ժողովրդավարության ճիշտ ուղիով»: Այս մասին հաղորդել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը հինգշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Սիրիայում նախագահական ընտրությունների ժամանակին անցկացումը ցույց է տալիս, որ Դամասկոսը շարժվում է ժողովրդավարության  ուղղությամբ»:

Այն պետությունները, որոնք Սիրիան մասնատելու և փլուզելու նպատակով դիմեցին ահաբեկչական պատերազմին, այժմ դեմ են Սիրիայի նախագահական ընտրությունների անցկացմանը, բայց ժողովուրդը կկատարի իր ընտրությունը:

Սիրիայի նախագահական ընտրությունները, երկրից դուրս գտնվող  քաղաքացիների համար, արդեն մեկնարկել են:

Սիրիայի տարածքում  նախագահական ընտրությունները  տեղի կունենան 2021 թվականի մայիսի 26-ին: Նախագահի երեք թեկնածուներն են ՝ գործող նախագահ Բաշար Ասադը,  Աբդուլլահ Սալում Աբդուլլահը և  Մահմուդ Ահմադ Մերիին: