Ամիր Աբդոլլահյան.Դամասկոսը շարժվում է ժողովրդավարության ճիշտ ուղիով
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն անդրադառնալով Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակին անցկացմանն ընդգծել է.«Դամասկոսը շարժվում է ժողովրդավարության ճիշտ ուղիով»: Այս մասին հաղորդել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը հինգշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Սիրիայում նախագահական ընտրությունների ժամանակին անցկացումը ցույց է տալիս, որ Դամասկոսը շարժվում է ժողովրդավարության ուղղությամբ»:
Այն պետությունները, որոնք Սիրիան մասնատելու և փլուզելու նպատակով դիմեցին ահաբեկչական պատերազմին, այժմ դեմ են Սիրիայի նախագահական ընտրությունների անցկացմանը, բայց ժողովուրդը կկատարի իր ընտրությունը:
Սիրիայի նախագահական ընտրությունները, երկրից դուրս գտնվող քաղաքացիների համար, արդեն մեկնարկել են:
Սիրիայի տարածքում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի մայիսի 26-ին: Նախագահի երեք թեկնածուներն են ՝ գործող նախագահ Բաշար Ասադը, Աբդուլլահ Սալում Աբդուլլահը և Մահմուդ Ահմադ Մերիին: