Իրանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Բաշար Ասադի հաղթանակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i141906-Իրանի_արտաքին_գործերի_նախարարությունը_շնորհավորել_է_Բաշար_Ասադի_հաղթանակի_կապակցությամբ
Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Սիրիայի կառավարությանը և ժողովրդին սիրիական ընտրությունները հաջող անցկացնելու և Բաշար Ասադի հաղթանակի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2021 14:12 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Բաշար  Ասադի հաղթանակի կապակցությամբ

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Սիրիայի կառավարությանը և ժողովրդին սիրիական ընտրությունները հաջող անցկացնելու և Բաշար Ասադի հաղթանակի կապակցությամբ:

Ուրբաթ օրը հաղորդագրություն տարածելով, ԻԻՀ արտգործնախարարությունը հայտարարել է, որ ընտրությունների հաջող անցկացումը և սիրիացի ժողովրդի լայն մասնակցությունը կարևոր քայլ է Սիրիայի խաղաղության, կայունության, վերակառուցման ու  բարգավաճման ուղղությամբ:

ԻԻՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Հարգելով Սիրիայի ժողովրդի որոշումը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է Սիրիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և այդ երկրի ապագան ՝ առանց որևէ արտաքին միջամտության»:

Հինգշաբթի երեկոյան կայացած մամլո ասուլիսում, Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդե Սաբաղը հայտարարել է, որ Բաշար Ասադը ձայների 95.1 տոկոսը շահելով, հաղթել է  նախագահական ընտրություններում:

Սիրիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է նախագահական ընտրություններում ժողովրդի 78 տոկոսի մասնակցության մասին:

Սիրիայի նախագահական ընտրությունները կայացել են անցած չորեքշաբթի օրը,  ժողովրդի լայն մասնակցությամբ: Ընտրություններին մասնակցել է երեք թեկնածու: