ԻԻՀ բանակի ՌԾՈՒ. «Խարկ» նավը փրկելու ջանքերն ապարդյուն էին
https://parstoday.ir/hy/news/iran-i142260-ԻԻՀ_բանակի_ՌԾՈՒ._Խարկ_նավը_փրկելու_ջանքերն_ապարդյուն_էին
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերը չորեքշաբթի օրը հայտարարություն են տարածել, որում նշված է, որ չնայած քսան ժամ տևած ջանքերին և ծովային օգնության օբյեկտների կիրառմանը, հրդեհի արագ տարածման պատճառով, «Խարկ» ուսումնավարժական օժանդակ նավի փրկարարական գործողությունն ապարդյուն է անցել և այն խորտակվել է Ջասկի ջրերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2021 07:39 Asia/Tehran

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերը չորեքշաբթի օրը հայտարարություն են տարածել, որում նշված է, որ չնայած քսան ժամ տևած ջանքերին և ծովային օգնության օբյեկտների կիրառմանը, հրդեհի արագ տարածման պատճառով, «Խարկ» ուսումնավարժական օժանդակ նավի փրկարարական գործողությունն ապարդյուն է անցել և այն խորտակվել է Ջասկի ջրերում:

«Խարկ» ուսումնավարժական օժանդակ նավն  ավելի քան չորս տասնամյակ օգտագործվել է կրթության ոլորտում գործնական վարժանքներ անցկացնելու համար:

Երեքշաբթի օրը Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Ջասկ նավահանգստի մոտակայքում հրդեհվել էր ռազմածովային ուսումնական առաքելություն իրականացնող «Խարկ» նավը:  Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում, անձնակազմն անվտանգ տեղափոխվել է  այլ վայր, սակայն նավը փրկել չի հաջողվել:

Պատահարի արդյունքում զոհեր չեն եղել: