Հեմմաթի. Ժողովրդի բարեկեցությունը պետք է լինի Իրանի նախագահի ուշադրության կենտրոնում
https://parstoday.ir/hy/news/iran-i142304-Հեմմաթի._Ժողովրդի_բարեկեցությունը_պետք_է_լինի_Իրանի_նախագահի_ուշադրության_կենտրոնում
Իրանի 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուն ասել է.«Նախագահը չպետք է արիստոկրատական ​​ոգի ունենա: Նրա ուշադրությունը պետք է կենտրոնանա մարդկանց ու հասարակության թույլ խավերի վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2021 13:14 Asia/Tehran

Իրանի 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուն ասել է.«Նախագահը չպետք է արիստոկրատական ​​ոգի ունենա: Նրա ուշադրությունը պետք է կենտրոնանա մարդկանց ու հասարակության թույլ խավերի վրա»:

Չորեքշաբթի օրն  Իրանի առաջին հեռուստաալիքի նախընտրական քարոզարշավների թեմայով «Ագահանե» ծրագրին մասնակցելուց հետո, լրագրողների հետ զրույցում Աբդոլնասեր Հեմմաթին ասել է.«Մարդկանց բարեկեցությունը պետք է  նախագահի ու նրա կառավարության ուշադրության կենտրոնում լինի  և նա դրան պետք է հասնի փորձագիտական ​​ծրագրով»:

Իրանի  13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին, ասելով. «Կառավարությունը չպետք է գներ սահմանի գյուղատնտեսական ապրանքների համար, այլ պետք է երաշխավորի դրա գնումը հողագործներից, իսկ գյուղմթերքի գինը պետք է որոշի  շուկան»:

Աբդոլնասեր Հեմմաթին հավելել է.«Գյուղատնտեսության ոլորտում մեկ այլ կարևոր խնդիրը գյուղատնտեսական արտադրանքի  բոլոր գործոնների ու գործընթացների ապահովումն է,  որոնք ներկա պայմաններում կազմակերպվելու կարիք ունի»: