Ցավակցություն՝ ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու մահվան տարելիցի կապակցությամբ
Հունիսի 4-ին ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու մահվան 32-րդ տարելիցն է:
32 տարի առաջ, Իրանի իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնին, 87 տարվա ծանր ու անխոնջ կյանքից հետո, հեռացավ կյանքից՝ հանդիպելու ճշմարտությանը:
Իմամ Խոմեյնին իր պայքարը սկսեց 1964-ին՝ պայքարելով շահի բռնատեր ռեժիմի ու Իրանի հարցերին ԱՄՆ-ի միջամտության դեմ, ինչի պատճառով շահի վարչակարգի կողմից աքսորվեց Թուրքիա, ապա ՝ Իրաք:
Իրաքում աքսորի 13 տարիների ընթացքում, բացի բազմաթիվ ուսանողներ պատրաստելուց, իմամ Խոմեյնին բացահայտեց շահի ռեժիմի կոռումպացված էությունը և Իրանում Միացյալ Նահանգների ապօրինի հավակնությունները: Նա հրապարակեց լուսավորող հռչակագրեր՝ ճանապարհ հարթելով իսլամական հեղափոխության հաղթանակի համար:
Պայքարը շարունակվեց և իմամի՝ Ֆրանսիա արտագաղթելուց ու Իրան փառահեղ վերադարձից հետո, 1979 թ.-ին Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթանակեց:
Հեղափոխության հաղթանակից հետո, չնայած գերտերությունների սպառնալիքներին և Իրաքի բաասական ռեժիմի կողմից Իրանին պարտադրված պատերազմին, այդ դժվար ու բարդ ժամանակներում, իմամ Խոմեյնին համարձակությամբ ու քաջությամբ առաջնորդեց Իրանի ժողովրդին: