Ռոհանի.Պատժամիջոցները և տնտեսական պատերազմը ճանաչվել են որպես լուռ հանցագործություն՝ ուղղված մարդկության դեմ
(last modified Tue, 15 Jun 2021 12:46:47 GMT )
Հունիս 15, 2021 17:16 Asia/Tehran
  • Ռոհանի.Պատժամիջոցները և տնտեսական պատերազմը  ճանաչվել են որպես լուռ հանցագործություն՝ ուղղված մարդկության դեմ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է.«Պատժամիջոցներն ու տնտեսական պատերազմը պետք է ճանաչվեն և գրանցվեն որպես մարդկության դեմ ուղղված լուռ հանցագործություն»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը կառավարության տնտեսական համակարգման շտաբի նիստում ասել է.«Անհրաժեշտ է հրապարակել  տնտեսական պատերազմի պարտադրման   և համապարփակ ու  աննախադեպ պատժամիջոցներ  կիրառողների  հանցագործության փաստաթուղթը, որպեսզի ողջ աշխարհը իրազեկվի Իրանի ժողովրդի դեմ Թրամփի կառավարության հակամարդկային ոճրագործության մասին»:

Անդրադառնալով տնտեսական պատերազմի հետևանքներին և երկրի տնտեսական զարգացման   և մարդկանց կյանքի և ապրուստի միջոցների վրա դրա ազդեցությանը, Ռոհանին հավելել է «Մարդկության դեմ ուղղված հանցագործությունը սովորաբար հասարակության  կողմից դիտվում է պատերազմին և ռազմական բախմանը համազոր, մինչդեռ պատժամիջոցները և տնտեսական պատերազմը պետք է  ճանաչել և արձանագրել որպես մարդկության դեմ ուղղված լուռ հանցագործություն»:

Իրանի նախագահը նաև ասել է. «Իրանը, որպես այս անմարդկային արարքի զոհ, աշխարհին կներկայացնի պատժամիջոցների հանցագործության փաստաթուղթը»: