ՍՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը շնորհավորել է այաթ. Սեյեդ Էբրահիմ Ռեյիսիին` Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Ստորև նորկայացվում է շնորհավորական նամակի բովանդակությունը.
Նորին Վսեմություն՝
նոր ընտիր նախագահ
Իրանի Իսլամական Հանրապետության
Այաթ. Սեյեդ Էբրահիմ Ռեէյիսիի
Սրտի անհուն ուրախությամբ լսեցի ձեր բարեբաստիկ և երջանկաբեր ընտրության լուրը, որպես Ի.Ի.Հ. 8-րդ նախագահ: Աշխարհի դժվար պայմանների մեջ ստանձնում էք պատասխանատւությունը, Իրանն ու Իրանի ժողովուրդը առաջնորդելու խաղաղության, բարգավաճման և նորանոր նվաճումների: Մենք աղոթում ենք, որ ամենաբարին Աստված ձեզ զորավիգ և պաշտպան լինի, ձեր դժվարին առաքելության մեջ: Ուրախությունն ունեմ Թեհրանի հայոց Թեմի ողջ ժողովրդի և ազգային իշխանության, Թեհրանի Հայոց Թեմի Պատգամավորական Ժողովի, Կրոնական ու Թեմական Խորհուրդների, Հաշվեքննիչ Մարմնի, Եկեղեցական Խորհուրդների, ժողովականության և անձնապես ձեզ հայտնլու մեր անկեղծ շնորհավորությունները և բարեմաղթանքները: Ուրախությամբ հիշում ենք նաև այն պահը, որ Ձեր հետ մասնակցեցինք Մաշհադում կազմակերպված միջազգային համագումարին: Թող Աստված օրհնե Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ամենալավագույն մաղթանքներով:
ԱՂՈԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio