Իրանի առաջնորդն առաջիկա օրերին կպատվաստվի իրանական պատվաստանյութով
ԻԻՀ բժշկական գիտությունների ակադեմիայի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի առաջնորդն առաջիկա օրերին կպատվաստվի իրանական պատվաստանյութով:
Ալիռեզա Մարանդին, KHAMENEI.IR կայքին տված հարցազրույցում, հայտարարելով, որ Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարությունը «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութը ներարկելու արտոնագիր է տրամադրել, հավելել է.«Հեղափոխության առաջնորդն ընդծել է, որ կպատվաստվի իրանական պատվաստանյութով»:
Մարանդին հայտարարել է, որ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին պանդեմիայի հենց սկզբից պատվաստվելու հետ կապված խնդիրներ չի ունեցել, հավելելով. «Առաջնորդը պատավստվելու համար երկու կարևոր պայման էր ներկայացրել: Նախ՝ նա չպետք է պատվաստվի հերթից դուրս, և երկրորդ՝ պետք է պատվաստվի միայն իրանական պատվաստանյութով»
Նա հավելել է. «Այս պատճառով, երբ սկսվեց 80 տարեկանից բարձր հայրենակիցների պատվաստումը, առաջնորդը հրաժարվց պատավստվել արտասահմանյան պատվաստանյութով և սպասեց իրանական պատվաստանյութին»:
Սպիտակ տան կողմից կիրառված դաժան և անմարդկային պատժամիջոցների պայմաններում, իրանցի գիտնականներին և փորձագետներին հաջողվել է մշակել կորոնավիրուսի մի քանի պատավստանյութ;