Թախթռավանչին նախազգուշացրել է Սիրիայում որոշ օտարերկրյա ուժերի անօրինական ներկայության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i144148-Թախթռավանչին_նախազգուշացրել_է_Սիրիայում_որոշ_օտարերկրյա_ուժերի_անօրինական_ներկայության_կապակցությամբ
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը նախազգուշացրել է Սիրիայի շրջաններում որոշ օտարերկրյա ուժերի, անջատողական և ահաբեկչական խմբավորումների անօրինական ներկայության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2021 04:50 Asia/Tehran
  • Թախթռավանչին նախազգուշացրել է Սիրիայում որոշ օտարերկրյա ուժերի անօրինական ներկայության կապակցությամբ

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը նախազգուշացրել է Սիրիայի շրջաններում որոշ օտարերկրյա ուժերի, անջատողական և ահաբեկչական խմբավորումների անօրինական ներկայության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Ուրբաթ օրը, Մերձավոր Արևելքի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում,  Մաջիդ Թախթռավանչին նշել է, որ Սիրիայում տիրող անկայուն իրավիճակն այդ երկրի դեմ իսրայելական ռեժիմի շարունակական ագրեսիայի և որոշ օտարերկրյա ուժերի, անջատողական խմբավորումների և ահաբեկչական խմբավորումների անօրինական ներկայության հետ:

Նրա խոսքերով, սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու և նրանց ներքին կամ արտաքին գործերին չխառնվելու սկզբունքի հիմամբ: