ԻԻՀ նախագահ. Մենք պատրաստ ենք պատվաստել օրական 500 հազար հոգու
Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք պատվաստել օրական 500 հազար հոգու»:
Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, Հասան Ռոհանին, հայտարարել է, որ մարդիկ արդեն շուրջ 17 ամիս վարակվում են են վտանգավոր վիրուսով: Նա հավելել է. «Սարքավորումների, ծառայությունների և հատուկ խնամքի, կուտակված փորձի փորձի շնորհիվ, մենք այսօր ունենք ավելի լավ պայմաններ, քան նախկինում»:
Իրանի նախագահը նշել է. «Պատվաստանյութը նույնպես շատ արդյունավետ է, և եթե նոր պատվաստանյութեր մշակվեն, խնդիրները ավելի քիչ կլինեն»:
Նա հավելել է. «Մենք բոլոր նախապատրաստված դիմավորեցինք պանդեմիայի հինգերորդ ալիքը: Այս ալիքը դեռ համընդհանուր չէ և դրա տարածումը հնարավոր է կանխել հասարակական ջանքերի շնորհիվ»: