Իրանի ԱԳՆ պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարին
Սիրիայի ԱԳ նախարարը հանդիպել է Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պատվիրակության անդամների հետ:
Ֆեյսալ ալ Մեղդադն այսօր հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Ռեզա Նաջիֆի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԱԳ նախարարությունների համագործակցությունը, ինչպես նաև բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության զարգացման և համակարգումների համար ենթահող ստեղծելու հետ կապված հարցեր:
Ռեզա Նաջաֆը, նշելով, որ Իրանի ու Սիրիայի կապերը խորն են և կարևոր, հավելել է, որ Իրանի կողմից Սիրիային ցուցաբերվող աջակցությունը, հատկապես միջազգայն կառույցներում և ահաբեկչության դեմ պայքարում, իրականացվում է Սիրիայի ողջ տարածքում խաղաղութոյուն և անվտանգություն հաստատելու նպատակով: