Իրանի ռազմածովային ուժերը մեծ առաջընթաց են արձանագրել
Business Insider- ը հաղորդել է, որ Իրանի ռազմածովային ուժերը մեծ առաջընթաց են գրանցել նավատորմը վերակառուցելու և արդիականացնելու հարցում:
Ամերիկյան Business Insider լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերը մեծ առաջընթաց են գրանցել նավատորմը վերակառուցելու և արդիականացնելու հարցում և իրանական նավերը, տարբեր առաքելություններով մուտք են գործում օվկիանոսի ջրեր:
Հաղորդման մեջ նշվում է, որ «Մակրան» և «Սահանդ» սուզանավերն Իրանի առաջին ռազմածովային նավերն են, որոնք մուտք են գործել Ատլանտյան օվկիանոս:
Ըստ այս հաղորդման, չնայած սահմանափակումներին, Իրանը ներքին մասնագետների նախագծերով կառուցել է մի շարք նավեր, ներառյալ՝ չորս ֆրեգատ, Սինա դասի արագ գրոհային նավ և առնվազն մեկ սուզանավ:
ԻՊԿ նավատորմը պաշտպանում է նաև Պարսից ծոցի անվտանգությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերը նույնպես համատեղ առաքելություն են իրականացնում հորմոզի նեղուցում:
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերը երկարաժամկետ նպատակներ ունեն օվկիանոսներում գտնվելու համար:
Ըստ հաղորդման, Իրանի սպառազինական էմբարգոյի ավարտին, Չինաստանի ու Ռուսաստանի հետ երկրի ռազմածովային համագործակցությունն ընդլայնվելու է: