Ռոհանի. Տարածաշրջանի հիմնական մարտահրավերը որոշ երկրների ռազմատենչությունն է և Սիոնիստական ​​ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/iran-i146152
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Տարածաշրջանի հիմնական մարտահրավերը որոշ երկրների ռազմատենչությունն է և Սիոնիստական ​​ռեժիմը»:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հուլիս 20, 2021 08:56 Asia/Tehran
  • Ռոհանի. Տարածաշրջանի  հիմնական մարտահրավերը որոշ երկրների ռազմատենչությունն է և Սիոնիստական ​​ռեժիմը

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Տարածաշրջանի հիմնական մարտահրավերը որոշ երկրների ռազմատենչությունն է և Սիոնիստական ​​ռեժիմը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,   երկուշաբթի օրը, Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցում, Ռոհանին նշել է, որ Իրանի հիմնական քաղաքականություններից  մեկը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերն են և պետք է փորձել տարածաշրջանը դուրս բերել ռազմական իրավիճակից:

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Տարածաշրջանում կայունության և հավասարակշռության հաստատման վերաբերյալ  Իրանի և Կատարի դիրքորոշումներն ու քաղաքականությունը շատ մոտ են, և անհրաժեշտ է  բարեկամ երկրների հօգնությամբ ամրապնդել այս ուղղությամբ երկու երկրների գործնական քայլերը»: 

Կատարի էմիր  Շեյխ Թամիմ բին Համադ բին Խալիֆա Ալ Թանին հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները և հակամարտությունները ռազմական լուծում չունեն, և խնդիրների լուծման լավագույն միջոցը երկխոսությունն ու քաղաքական ուղին է: Մենք հուսով ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները համագֆործակցության միջոցով կաշխատեն հասնել խաղաղության և կայունության ամրապնդման»: