Ռոհանին կարևորել է Իրան-Հարավային Կորեա հարաբերություններում բանկային խնդիրների կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/iran-i146186-Ռոհանին_կարևորել_է_Իրան_Հարավային_Կորեա_հարաբերություններում_բանկային_խնդիրների_կարգավորումը
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Թեհրանում Հարավային Կորեայի նորանշանակ դեսպան՝ Յուն Կանգ Հյունի հավատարմագրի հանձնման արարողության ժամանակ, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ասել է. «Իրանը և Հարավային Կորեան շատ լավ հարաբերություններ ունեն, սակայն վերջին տարիներին մի շարք խնդիրներ են առաջացել»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 20, 2021 13:03 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորել է Իրան-Հարավային Կորեա հարաբերություններում բանկային խնդիրների կարգավորումը

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Թեհրանում Հարավային Կորեայի նորանշանակ դեսպան՝ Յուն Կանգ Հյունի հավատարմագրի հանձնման արարողության ժամանակ, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ասել է. «Իրանը և Հարավային Կորեան շատ լավ հարաբերություններ ունեն, սակայն վերջին տարիներին մի շարք խնդիրներ են առաջացել»:

Նշելով, որ չնայած Հարավային Կորեայի խոստումներին, երկու երկրի միջև շարունակվում են բանկային ու ֆինանսական խնդիրները, ԻԻՀ նախագահն ասել է.«Բժշկական և դեղագործական սարքավորումների և անգամ կորոնավիրուսի պատվաստանյութի գնման համար դժվարանում ենք օգտվել Սեուլի բանկերում Իրանի կապիտալից»:

Ռոհանին ասել է.«Իրանի և Հարավային Կորեայի միջև ֆինանսական ճգնաժամը կործանարար ազդեցություն ունեցավ Հարավային Կորեայի նկատմամբ Իրանի ժողովրդի վստահության վրա, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի դժվարին ժամանակներում Իրանի ժողովուրդը չկարողացավ օգտագործել իր ակտիվները կորեական բանկերում»:

Հանդիպմանը, Թեհրանում Հարավային Կորեայի նորանշանակ դեսպանն ասել է.«Տեղյակ եմ Թեհրան-Սեուլ հարաբերությունների նկատմամբ իրանցի բարեկամների հուսալքության մասին, և այսօր հատուկ առաքելություն ունեմ երկկողմ այդ հարաբերություններն ամրապնդելու համար»: