Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Թուրքիային՝ հրդեհները մարելու գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i147064-Իրանը_պատրաստակամություն_է_հայտնել_աջակցել_Թուրքիային_հրդեհները_մարելու_գործում
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության կրակի կառավարման և աջակցության օդային կենտրոնի ղեկավարը հայտարարել է՝ Թուրքիայում մոլեգնող խոշոր հրդեհները մարելու հարցում աջակցելու Իրանի պատրաստակամության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2021 13:15 Asia/Tehran
  • Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Թուրքիային՝ հրդեհները մարելու գործում

Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության կրակի կառավարման և աջակցության օդային կենտրոնի ղեկավարը հայտարարել է՝ Թուրքիայում մոլեգնող խոշոր հրդեհները մարելու հարցում աջակցելու Իրանի պատրաստակամության մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, օդաչու սպա Մոհամմադ Նուրի Ալ-Աղան ասել է.«Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարի հրամանով, մի քանի ուղղաթիռներ և հրշեջ ինքնաթիռներ պատրաստ են ուղարկվել Թուրքիայ՝ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար: Այս մարդասիրական գործողությունը կսկսվի անհրաժեշտ համակարգումը կատարելուց հետո»:

Ըստ Թուրքիայի հայտարարության, երկրի  7 նահանգների 20 շրջաններում մոլեգնում են խոշոր հրդեհներ: Երկրի հարավում նույնպես պայքարում են կրակի դեմ: