Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Թուրքիային՝ հրդեհները մարելու գործում
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության կրակի կառավարման և աջակցության օդային կենտրոնի ղեկավարը հայտարարել է՝ Թուրքիայում մոլեգնող խոշոր հրդեհները մարելու հարցում աջակցելու Իրանի պատրաստակամության մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, օդաչու սպա Մոհամմադ Նուրի Ալ-Աղան ասել է.«Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարի հրամանով, մի քանի ուղղաթիռներ և հրշեջ ինքնաթիռներ պատրաստ են ուղարկվել Թուրքիայ՝ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար: Այս մարդասիրական գործողությունը կսկսվի անհրաժեշտ համակարգումը կատարելուց հետո»:
Ըստ Թուրքիայի հայտարարության, երկրի 7 նահանգների 20 շրջաններում մոլեգնում են խոշոր հրդեհներ: Երկրի հարավում նույնպես պայքարում են կրակի դեմ: