Միջազգային ԶԼՄ-ների արձագանքը՝ ՀԳՀԾ-ի բանակցությունների վերաբերյալ ԻԻՀ նախագահի հայտարարությանը
Համաշխարհային ԶԼՄ -ներն անդրադարձել են Իրանի նախագահի հայտարարություններին, այն մասին որ նա պատրաստ է բանակցել, բայց առանց արևմտյան ճնշումների և Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման դեպքում:
«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իր առաջին ուղիղ հեռուստատեսային ելույթում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ ՀԳՀԾ-ի համաձայնությունը վերականգնելու հարցում Իրանը պատրաստ է բանակցել արևմտյան ուժերի հետ, սակայն այդ քայլին չի գնա Արևմուտքի ճնշումների ներքո:
«Ֆրանս Պրեսն» անդրադառնալով Ռայիսիի ելույթին, հրապարակել է հետևյալ խորագրով լուր.«Իրանն ԱՄՆ-ից պահանջում է մի կողմ թողնել պատժամիջոցներ կիրառելու մոլուցքը»:
Թերթը գրել է.«Իրանի նախագահն ասել է, որ միջուկային գործարքի վերականգմանն ուղղված ջանքերը կառավարության օրակարգում են, սակայն նա այդ ծրագիրը չի իրագործի Արևմուտքի ճնշման ներքո»:
Առայժմ համաձայնագրում մնացած երկրների մասնակցությամբ բանակցությունների վեց փուլ է անցկացվել Վիեննայում՝ ՀԳՀԾ վերադարձնելու նպատակով: Սակայն Վիեննայի բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռ չի հայտարարվել; Այս կապակցությամբ, Թեհրանը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից միակողմանի և անօրինական պատժամիջոցների չեղարկումը և դրանց հավաստիության ստուգումը Իրանի պայմանն են այս հարցում համաձայնության հասնելու համար:
2018թ. մայիսի 8-ին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, այդ երկիրն անօրինական կերպով և միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառեց Իրանի դեմ:
Բայդենի կառավարության պաշտոնյաները բազմիցս խոստովանել են առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը և հայտարարել, որ մտադիր են վերադառնալ ՀԳՀԾ: Սակայն մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել այդ ուղղությամբ: