Միջազգային ԶԼՄ-ների արձագանքը՝ ՀԳՀԾ-ի բանակցությունների վերաբերյալ ԻԻՀ նախագահի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i149840-Միջազգային_ԶԼՄ_ների_արձագանքը_ՀԳՀԾ_ի_բանակցությունների_վերաբերյալ_ԻԻՀ_նախագահի_հայտարարությանը
Համաշխարհային ԶԼՄ -ներն անդրադարձել են Իրանի նախագահի հայտարարություններին, այն մասին որ նա պատրաստ է բանակցել, բայց առանց արևմտյան ճնշումների և Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման դեպքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2021 12:52 Asia/Tehran
  • Միջազգային ԶԼՄ-ների արձագանքը՝ ՀԳՀԾ-ի բանակցությունների վերաբերյալ ԻԻՀ նախագահի հայտարարությանը

Համաշխարհային ԶԼՄ -ներն անդրադարձել են Իրանի նախագահի հայտարարություններին, այն մասին որ նա պատրաստ է բանակցել, բայց առանց արևմտյան ճնշումների և Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման դեպքում:

«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  իր առաջին ուղիղ հեռուստատեսային ելույթում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ ՀԳՀԾ-ի համաձայնությունը վերականգնելու հարցում Իրանը պատրաստ է բանակցել արևմտյան ուժերի հետ, սակայն այդ քայլին չի գնա Արևմուտքի ճնշումների ներքո:

«Ֆրանս Պրեսն» անդրադառնալով Ռայիսիի ելույթին, հրապարակել է հետևյալ խորագրով լուր.«Իրանն ԱՄՆ-ից պահանջում է մի կողմ թողնել պատժամիջոցներ կիրառելու մոլուցքը»:

Թերթը գրել է.«Իրանի նախագահն ասել է, որ միջուկային գործարքի վերականգմանն ուղղված ջանքերը կառավարության օրակարգում են, սակայն նա այդ ծրագիրը չի իրագործի Արևմուտքի ճնշման ներքո»:

Առայժմ համաձայնագրում մնացած երկրների մասնակցությամբ բանակցությունների վեց փուլ է անցկացվել Վիեննայում՝  ՀԳՀԾ վերադարձնելու նպատակով: Սակայն Վիեննայի բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռ չի հայտարարվել; Այս կապակցությամբ, Թեհրանը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից միակողմանի և անօրինական պատժամիջոցների չեղարկումը և դրանց հավաստիության ստուգումը Իրանի պայմանն են այս հարցում համաձայնության հասնելու համար:

2018թ. մայիսի 8-ին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, այդ երկիրն անօրինական կերպով և միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառեց Իրանի դեմ:

Բայդենի կառավարության պաշտոնյաները բազմիցս խոստովանել են առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը և հայտարարել, որ մտադիր են վերադառնալ ՀԳՀԾ: Սակայն մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել այդ ուղղությամբ: