Պատգամավոր Արա Շահվերդյանի այցը «Փարանդ» արդյունաբերական կենտրոն
(last modified Mon, 20 Sep 2021 06:55:23 GMT )
Սեպտեմբեր 20, 2021 11:25 Asia/Tehran
  • Պատգամավոր Արա Շահվերդյանի այցը «Փարանդ» արդյունաբերական կենտրոն

Իրանի Իսլամանական խորհրդարանում՝ Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը սեպտեմբերի 19-ին, այցելել է «Փարանդ» արդյունաբերական կենտրոնում գտնվող իրանահայ գործարարներ Ռազմիկ Խուդաբախշյանի և Վահիկ Մանսուրյանի «ՄԵՐՍԵԴԵ» և «Լիա» ընկերությունների արտադրամաս, որոնք վերածվել են կորոնավիրուսային պատվաստման կենտրոնների:

Պատգամավորի գրասենեակից տեղեկանում ենք ,որ այցելության ընթացքում պատգամավորը բարձր է գնահատել  իրանահայ գործարարների նախաձեռնությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարին օժանդակելու ուղղությամբ, ապա ծանոթացել է կենտրոնի պատվաստման ընթացակարգերին:

«Փարանդ» արդյունաբերական կենտրոնում իրանահայ գործարարներ Ռազմիկ  Խուդաբախշյանը և Վահիկ Մանսուրյանը իրենց պատկանող «Մերսեդե» և «Լիա »ընկերությունների արտադրամասը հատկացրել են պատվաստման ծրագրին: