ԻԻՀ կառավարության խոսնակն այցելել է Ս․Սարգիս եկեղեցի
https://parstoday.ir/hy/news/iran-i212204-ԻԻՀ_կառավարության_խոսնակն_այցելել_է_Ս_Սարգիս_եկեղեցի
Բահադորի Ջահրոմին հայ հայրենակիցների համար լուսաբանել է կառավարության գործունեությունը։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Հունվար 12, 2024 10:56 Asia/Tehran
  • ԻԻՀ կառավարության խոսնակն այցելել է Ս․Սարգիս եկեղեցի

Բահադորի Ջահրոմին հայ հայրենակիցների համար լուսաբանել է կառավարության գործունեությունը։

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԻԻՀ կառավարության խոսնակ` Բահադորի Ջահրոմին  չորեքշաբթի հունվարի 10-ին  այցելել է Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի եւ ազգային առաջնորդարան, որտեղ  հանդիպել է մի խումբ հայ երիտասարդների, էլիտաների, իրավաբանների, գործարարների, արվեստագետների, մարզիկների, մշակութային գործիչների և հասարակական ակտիվիստների հետ,  լսել նրանց կարծիքներն ու տեսակետները երկրի առօրյա խնդիրների վերաբերյալ։

Հանդիպմանը, որին ներկա էին Իսլամական խորհրդանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհդրի ատենապետ Նորայր Արամյանը և Տ․Արիստակես քահանա Շամիրյանը, կառավարության խոսնակը զեկույց ներկայացրեց կառավարության գործունեության վերաբերյալ և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։