Նոռուզյան Շնորհավորանք
Անհուն ուրախությամբ շնորհավորում եմ իրանցի մեր հայրենակիցներին Նոր տարվավ-Նոռուզի բարեբաստիկ տոնի առիթով և մաղթում, որ առաջիկա նոր տարին Իրանի մեր ժողովրդի և երկրի համար լինի խաղաղության, սիրո, եղբայրության և հաջողության տարի:
Նորն ու նորոգությունը մարդկային կյանքից անբաժան երևույթներ են, որոնք մարդկային կյանքն առավել ևս կիմաստավորեն: Այսօրվա աշխարհը դժբախտաբար տագնապների և նոր մարտահրավերների առաջ է կանգնած: Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ մեր հայրենիք Իրանն իր կարողականությամբ ոչ միայն դիմագրավվում է այդ բոլոր դժվարությունները այլև զարգացման և բարգավաճման շարունակական ընթացքի մէջ է:
Այս առիթով ի սրտե շնորհավորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության Հոգևոր առաջնորդ՝ Սեյեդ Ալի Խամենեին իրեն մաղթելով առավել առողջություն և իմաստություն, որ կարողանա շարունակել իր դժվարին առաքելությունը և Իրանի ժողովրդին պարգևի խաղաղ և բարգավաճ կյանք: Շնորհավորում ենք նաև երկրի վսեմաշուք նախագահ՝ դոկտ. Փեզեշքյանին, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ՝ դոկտ. Ղալիբաֆին և Դատական իշխանության նախագահ՝ հոջթ. Էժեյին, բոլորին մաղթելով առողջություն, երկար կյանք և առավել բարեբեր գործունեություն:
Նույնքան անկեղծ զգացումներով շնորհավորում ենք Իրանի ժողովրդին՝ եղբայրներին և քույրերին և բոլորին մաղթում ենք լավագույններից լավագույնը ու հայտնում մեր օրհնությունները:
Թող Աստված անսասան պահի Իրանը իր ժողովրդով:
Շնորհավոր Նոռուզ.
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ