Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կարևորում են համագործակցության զարգացումը
Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարեւորել են երկու երկրների համագործակցության զարգացումը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են երկու կողմերի միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Նախարարները քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր:
Լավրովն ասել է.«Չնայած կորոնավիրուսի համաճարակին, մենք կանոնավոր բանակցություններ ենք վարում քաղաքական, այդ թվում ՝ երկու նախագահների մակարդակով»:
Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է.«Բանակցությունների նոր ենթատեքստը Իրանի միանալն է Շանհայի համագործակցության կազմակերպությանը, սակայն ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները հիմնական առաջնահերթությունն է: ՀԳՀԾ-ն պետք է իրականացվի առանց լրացուցիչ խնդիրների»:
Իրանի ԱԳ նախարարը, հանդիպման ժամանակ, ասել է.«Երկու նախագահների հարաբերությունները և այս ուղևորությունը հաստատում են, որ երկու երկրների միջև այս բանակցություններն ու հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն»:
Ամիր Աբդուլլահյանը հավելել է, որ ՀԳՀԾ-ի շուրջ նոր բանակցություններում պետք է ջանքեր գործադրվեն երկու երկրների հարաբերություններում լուրջ թռիչքի հասնելու համար:
Նա ասել է. «Մենք ունենք տարածաշրջանային և երկկողմ համագործակցություն, և այսօր կայանալիք հանդիպումներում կընդգծենք առևտրային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը»:
Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Սա լավ հնարավորություն է խոսել միջազգային զարգացումների, այդ թվում ՝ Հարավային Կովկասի, Եմենի և Աֆղանստանի մասին»: