Ըմբշամարտի համաշխարհային կոմիտե. Մոհամմեդ Ռեզա Գարային ըմբշամարտի համաշխարհային «Փյունիկ» է
https://parstoday.ir/hy/news/iran-i152894-Ըմբշամարտի_համաշխարհային_կոմիտե._Մոհամմեդ_Ռեզա_Գարային_ըմբշամարտի_համաշխարհային_Փյունիկ_է
Ըմբշամարտի համաշխարհային միությունը իրանցի ըմբիշ Մոհամմեդ Ռեզա Գարային անվանել է «Փյունիկ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 18:00 Asia/Tehran
  • Ըմբշամարտի համաշխարհային կոմիտե. Մոհամմեդ Ռեզա Գարային  ըմբշամարտի համաշխարհային «Փյունիկ» է

Ըմբշամարտի համաշխարհային միությունը իրանցի ըմբիշ Մոհամմեդ Ռեզա Գարային անվանել է «Փյունիկ»:

Ըմբշամարտի համաշխարհային միության կայքը զեկույց է հրապարակել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության վերաբերյալ, որում գովելով իրանցի ըմբիշներին, հատկապես Գարայի եղբայրներին, գրել է. «Եթե Մոհամմեդ Ալիի տիտղոսը «Բազե» էր, ապա Մոհամմեդ Ռեզային կարելի է անվանել «Փյունիկ», քանի որ նա անընդհատ բարձրանում է պարտության մոխիրից»:

2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Մոհամմեդ Ռեզա Գարային 2021 թվականի աշխարհի առաջնությունում, 67 կգ քաշային կարգում նույնպես նվաճեց ոսկե մեդալը:

Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականը, նվաճելով 4 ոսկե և 2 արծաթե մեդալ, զբաղեցրել է համաշխարհային առաջնության երկրորդ տեղը: