ՇՀԿ-ին անդամակցությունը կնպաստի Իրանի միջազգային առևտրի դյուրացմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i153238-ՇՀԿ_ին_անդամակցությունը_կնպաստի_Իրանի_միջազգային_առևտրի_դյուրացմանը
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է. «ՇՀԿ-ն կնպաստի Իրանի միջազգային առևտրային հարաբերությունների դյուրացմանը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 16, 2021 08:18 Asia/Tehran
  • ՇՀԿ-ին անդամակցությունը կնպաստի Իրանի միջազգային առևտրի դյուրացմանը

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է. «ՇՀԿ-ն կնպաստի Իրանի միջազգային առևտրային հարաբերությունների դյուրացմանը»:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Փաքն ԻՌՆԲԱ-ին  ասել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հետ արտահանման և ներմուծման ընդլայնումը  կդյուրացնի Իրանի միջազգային առևուտուրը :

Նա  հավելել է. «ՇՀԿ-ին անդամակցությունը մեզ համար պայմաններ է ստեղծում երկկողմ և բազմակողմ բանակցությունների միջոցով մեր հարաբերություններն ընդլայնելու համար»:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որն ունի համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 25 տոկոսը, այն սակավաթիվ կազմակերպություններից է, որն ունի ժամանակակից տնտեսական և անվտանգություն-ռազմական բնույթ:

Կազմակերպության վերջին գագաթնաժողովի ժամանակ, բոլոր անդամների համաձայնությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձավ այս կազմակերպության իներորդ մշտական ​​անդամը: