Ռայիսի. Իրանի քաղաքականությունն է զարգացնել հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների, հատկապես Վենեսուելայի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i153450-Ռայիսի._Իրանի_քաղաքականությունն_է_զարգացնել_հարաբերությունները_Լատինական_Ամերիկայի_երկրների_հատկապես_Վենեսուելայի_հետ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Վենեսուելայի հետ հարաբերությունները բարեկամական և զարգացող բնութագրելով նշել է. «Իրանը վարում է զարգացող երկրների հետ հարաբերությունների ընդլայնման քաղաքականություն»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 18, 2021 16:48 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Վենեսուելայի հետ հարաբերությունները բարեկամական և զարգացող բնութագրելով նշել է. «Իրանը վարում է զարգացող երկրների հետ հարաբերությունների ընդլայնման քաղաքականություն»:

Երկուշաբթի օրը, Թեհրանում, Վենեսուելայի արտգործնախարար՝ Ֆելիքս Պլասենսիայի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Լատինական Ամերիկան, հատկապես Վենեսուելան, Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական դիվանագիտության առաջնահերթություններից են, և մենք վճռական ենք այս երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցում»:

Կարևորելով տարբեր ոլորտներում Թեհրան-Կարակաս հարաբերությունների ընդլայնումը, Ռայիսին ասել է.«Երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար պետք է հստակ և երկարաժամկետ ծրագիր մշակվի այնպես, որ հարաբերություններն առավելագույն կերպով ընդլայնվեն»:

Բարձր գնահատելով Իրանի հետ Վենեսուելայի համագործակցությունը միջազգային շրջանակներում, ԻԻՀ նախագահը հավելել է. «Երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության ծրագրով առկա է հարաբերությունների ընդլայնման և խորացման հստակ տեսլական»:

Հանդիպման ժամանակ, նշելով, որ Իրանն ու Վենեսուելան միասնական են տիրակալական համակարգի և այն երկրների դիմաց, որոնք ձգտում են հարվածել իրենց անկախությանը, Վենեսուելայի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը Իրանի հետ միասին, հանձնառու է պաշտպանել բազմակողմանիությունը և հակադարձել ԱՄՆ -ի միջամտությանը: