Գեներալ Հաջիզադե. Կոշտ պատասխան կտանք Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդիր քայլի
https://parstoday.ir/hy/news/iran-i153492-Գեներալ_Հաջիզադե._Կոշտ_պատասխան_կտանք_Իրանի_դեմ_ուղղված_ցանկացած_արկածախնդիր_քայլի
ԻՀՊԿ օդուժի հրամանատարը հայտարարել է. «Մենք կոշտ կպատասխանենք ցանկացած ռեժիմի կամ խմբի կողմից Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդիր քայլի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2021 04:59 Asia/Tehran
  • Գեներալ Հաջիզադե. Կոշտ պատասխան կտանք Իրանի դեմ ուղղված  ցանկացած արկածախնդիր քայլի

ԻՀՊԿ օդուժի հրամանատարը հայտարարել է. «Մենք կոշտ կպատասխանենք ցանկացած ռեժիմի կամ խմբի կողմից Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդիր քայլի»:

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության (IRIB)  հաղորդման՝ ԻՀՊԿ օդուժի հրամանատար Սարդար Ամիր Ալի Հաջիզադեն, , ԻՀՊԿ օդուժի ավիատիեզերական ցուցահանդես այցելած օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ նշել է. «ԱՄՆ -ը չի կարող դիմակայել Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի և աշխարհի ազատ երկրներին և քայքայվում է ներսից»:

Նա հավելել է. «Իրանի դեմ ուղղված ԱՄՆ -ի տնտեսական պատժամիջոցները խոչընդոտում են որոշ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղերին ԻԻՀ հասանելոիությանը»: 

ԻՀՊԿ օդուժի  հրամանատարը հավելել է. «Այսօր բոլորի համար պարզ է, որ եթե չլիներ գեներալ Սոլեյմանիի պայքարը, բացի տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունցի, նրաքն կտղափոխվեին նար  Եվրոպա և տարածաշրջանի այլ երկրներ»:

Գեներալ Հաջիզադեի խոսքով. «Իհարկե, Իրանը շարունակելու է նահատակ Սոլեյմանիի սպանության հեղինակներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերը և նրանք չեն  խուսափելու պատասխանատվությունից»:

ԻՀՊԿ  օդուժի հրամանատարը հավելել է. « Իրանի ժողովուրդը դիմակայել  է  ԱՄՆ -ի ու նրա դաշնակիցների առավելագույն ճնշմանն ու պատժամիջոցներին և հաղթել է այդ պայքարում»: