Իրանի բեռնատարներին արգելվել է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ
https://parstoday.ir/hy/news/iran-i153702-Իրանի_բեռնատարներին_արգելվել_է_մուտք_գործել_Լեռնային_Ղարաբաղ
Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների կազմակերպությունը բեռնափոխադրող ընկերություններին արգելել է այցելել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի շրջան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2021 12:18 Asia/Tehran
  • Իրանի բեռնատարներին արգելվել է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ

Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների կազմակերպությունը բեռնափոխադրող ընկերություններին արգելել է այցելել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի շրջան։

Mehr գործակալության փոխանցմամբ՝ կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Մոհամմադ Ջավադ Հեդայաթին բեռնափոխադրող ընկերությունների արհմիություններին ուղղված նամակում, վկայակոչելով ԻԻՀ ԱԳ նախարարության հոկտեմբերի 9-ի հրահանգը, տեղեկացրել է, որ Ադրբեջանի օրենքների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղ պետք է մուտք գործել Ադրբեջանի՝ պաշտոնապես ճանաչված սահմաններից։Այդ պատճառով, Իրանի քաղաքացիներին և վարորդներին խիստ հրահանգվել է, հետևանքներից խուսափելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար, Հայաստանի տարածքից մուտք չգործել Լեռնային Ղարաբաղ և Լաչին, ինչպես նաև խուսափել  Լոռնային Ղարաբաղի հետ որևէ առևտրային պայմանագիր կնքել: