ՇՀԿ անդամ երկրների հետ Իրանի առևտրի ծավալը կազմում է 16 միլիարդ դոլար
(last modified Fri, 22 Oct 2021 04:36:40 GMT )
Հոկտեմբեր 22, 2021 08:06 Asia/Tehran
  • ՇՀԿ անդամ երկրների հետ Իրանի առևտրի ծավալը կազմում է 16 միլիարդ դոլար

Իրանի մաքսատան ներկայացուցիչը հայտարարել է, որ ՇՀԿ անդամ երկրների հետ Իրանի առևտրի ծավալը կազմում է 16 միլիարդ դոլար:

Իրանի մաքսային ծառայության ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին հայտարարել է. «Վերջին վեց ամիսների ընթացքում Իրանի և ՇՀԿ անդամների միջև իրականացվել է ավելի քան 26 մլն 387 հազար տոննա ՝ 16 մլրդ 56 մլն 697 հազար 709 դոլար արժողությամբ ապրանքի առևտուր»:

Նա հավելել է. «Այս գումարից 9,5 մլրդ դոլարը կազմել է արտահանման, 6,5 մլրդ դոլարը՝ ներմուծման բաժինը»։

Լաթիֆին ասել է. «Իրանի արտահանման ուղղությունների առաջին տեղում Չինաստանն է՝ 6 միլիարդ 568 միլիոն դոլար արժեքով ավելի քան 14 միլիոն 833 հազար տոննա ապրանքի գնմամբ: Այդ ցուցանիշը աճել է քաշի առումով՝  13, արտահանման ուղղությունների մասով՝  77 տոկոս»:

ՇՀԿ վերջին գագաթբնաժողովում, Իրանը դարձավ ակզմակերպության լիիրավ անդամ: