Իրանի մասնակցությամբ ստեղծվել է «Ասիական մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիա»
https://parstoday.ir/hy/news/iran-i154296-Իրանի_մասնակցությամբ_ստեղծվել_է_Ասիական_մշակութային_ժառանգության_պահպանման_ասոցիացիա
Իրանի մասնակցությամբ ստեղծվել է «Ասիական մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիա»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 12:41 Asia/Tehran
  • Իրանի մասնակցությամբ  ստեղծվել է «Ասիական մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիա»

Իրանի մասնակցությամբ ստեղծվել է «Ասիական մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիա»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Պեկինում Ասիական մշակութային ժառանգության պահպանման համաժողովի շրջանակում անցկացվում է «Ասիական մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի» նիստը, որին մասնակցում են տարբեր երկրներ, այդ թվում՝ Իրանը։

Միությունը ստեղծվել է ասիական 10 երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Իրանի, Հայաստանի, Կամբոջայի, Հյուսիսային Կորեայի, Ղրղզստանի, Պակիստանի, Սիրիայի, ԱՄԷ-ի և Եմենի մասնակցությամբ։

Չորեքշաբթի օրվանից Պեկինում ասիական մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված հանդիպում է անցկացվում ասիական 18 երկրների փորձագետների մասնակցությամբ։

Եվ սա առաջին բազմակողմ համաժողովն է՝ հիմնված Մշակութային ժառանգության պաշտպանության ասիական նախաձեռնության վրա, որն առաջարկել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից։