Իրանից ապրանքների տարանցման ծավալն աճել է 81 տոկոսով
Վերջին յոթ ամսում Իրանի սահմաններով տարանցվել է 6 մլն 948 հազար տոննա ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 81 տոկոսով: Այս մասին հայտարարել է Իրանի մաքսատան գլխավոր տնօրենը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Մեհդի Միրաշարֆին հինգշավթի օրը հայտարարել է. «Վերջին յոթ ամսում Իրանի սահմաններով տարանցվել է 6 մլն 948 հազար տոննա արտասահմանյան ապրանք: ԱՅս ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 81 տոկոսով»։
Իրանի մաքսատան գլխավոր տնօրենի խոսքով՝ այս ընթացքում ներմուծված ապրանքների առաջին տասնյակում են բջջային հեռախոսները, եգիպտացորենը, ցորենը, սոյայի հատիկները, արևածաղկի ձեթը, սոյայի ալյուրը, գարին, բրինձը, շաքարավազը և արմավենու ձեթը։