Միջուկային զինաթափման վերաբերյալ Իրանի առաջարկը հաստատվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i154344-Միջուկային_զինաթափման_վերաբերյալ_Իրանի_առաջարկը_հաստատվել_է
Միջուկային զինաթափման վերաբերյալ Իրանի առաջարկած երկամյա բանաձևն ընդունվել է ՄԱԿ-ի անդամների մեծամասնության աջակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2021 05:23 Asia/Tehran
  • Միջուկային զինաթափման վերաբերյալ Իրանի առաջարկը հաստատվել է

Միջուկային զինաթափման վերաբերյալ Իրանի առաջարկած երկամյա բանաձևն ընդունվել է ՄԱԿ-ի անդամների մեծամասնության աջակցությամբ։

Իրանի առաջարկած՝ «Հետևել 1995, 2000 և 2010 թվականներին NPT անդամների վերանայման կոնֆերանսներում համաձայնեցված պարտավորությունների իրականացմանը» անունով  բանաձևն  ընդունվել է ՄԱԿ-ի անդամների մեծամասնության աջակցությամբ:

Բանաձևն NPT անդամ երկրներին կոչ է անում  արագացնել միջուկային զինանոցն ամբողջությամբ ոչնչացնելու իրենց պարտավորությունների կատարումը՝ թափանցիկության, անշրջելիության և միջազգային վերահսկողության սկզբունքներին համապատասխան։ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի համաձայն՝ միջուկային զենք ունեցող երկրները պարտավորվել են ոչնչացնել իրենց  միջուկային զինանոցը:

Իրանի առաջարկած բանաձևում ընդգծվում է է նաև ոչ միջուկային երկրներին անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը, որ վերջիններս չեն ենթարկվի միջուկային սպառնալիքի կամ միջուկային հարձակման: 

Միացյալ Նահանգները, Իսրայելը, ԵՄ անդամ մի շարք  արևմտյան երկրներ, դեմ են քվեարկել բանաձևին, չնայած միջուկային զինաթափման բանաձևին իրենց հանձնառությանը: