Խաթիբզադե. Աֆղանստանի այսօրվա ղեկավար մարմինը պատասխանատու է Հիլմենդի համաձայնագրի իրականացման համար
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է Հիլմենդ-Իրան-Աֆղանստան Հիլմենդի ջրային համաձայնագրի գործադրման անհրաժեշտությունն, ասելով, որ ներկայիս Աֆղանստանի ղեկավար մարմինը հանձնառու է իրականացնել համաձայնագիրը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Iran Press-ի թղթակցի՝ Հիլմենդի պայմանագրի կատարման վերաբերյալ հարցին, ասել է. «Այս պայմանագիրը թվագրվում է 1351 թվականից և ինչպես բոլոր միջազգային պայմանագրերը, այնպես էլ այս պայմանագիրը չի փոխվում կառավարությունների փոփոխությամբ»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Աֆղանական կողմը երկար տարիներ չի կատարել այս համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, հատկապես 3-րդ կետը, և այսօր ներկայիս ղեկավար մարմինը պետք է հավատարիմ լինի այդ համաձայնագրի իրականացմանը»:
Ըստ Խաթիբզադեի, այս հարցի համար պատասխանատու է էներգետիկայի նախարարությունը որը պետք է պայմանագրի գործադրմանը հետամուտ լինելի կողմերի միջև շփումների ընթացքում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio