Եմենի լայնածավալ հարձակումը Aramco-ի և սաուդյան զգայուն թիրախների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i249948-Եմենի_լայնածավալ_հարձակումը_aramco_ի_և_սաուդյան_զգայուն_թիրախների_վրա
Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է Aramco նավթային օբյեկտների և սաուդյան զգայուն թիրախների, այդ թվում՝ Խամիս Մուշաիթում գտնվող «Մալեք Խալեդ» ավիաբազայի դեմ լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով գործողության իրականացման մասին։
(last modified 2026-09-08T13:11:18+00:00 )
Սեպտեմբեր 08, 2026 16:39 Asia/Tehran
  • Եմենի լայնածավալ հարձակումը Aramco-ի և սաուդյան զգայուն թիրախների վրա

Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է Aramco նավթային օբյեկտների և սաուդյան զգայուն թիրախների, այդ թվում՝ Խամիս Մուշաիթում գտնվող «Մալեք Խալեդ» ավիաբազայի դեմ լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով գործողության իրականացման մասին։

Հղում անելով ԻՌՆԱ-ին «Pars Today»-ը հաղորդել է, որ Յահյա Սարին հայտարարել է, որ այս գործողությունը իրականացվել է ի պատասխան վերջին երեք օրերի ընթացքում Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի կողմից իրականացված 121 ավիահարվածների։ Այս հարձակումների ժամանակ և Նաջրանում և Աբհայում գտնվող Aramco-ի օբյեկտները և Ջիզան տնտեսական քաղաքը, ինչպես նաև Խամիս Մուշաիթի ավիաբազան թիրախավորվել են տասնյակ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Նա պնդել է, որ հարձակումները կատարվել են ճշգրիտ կերպով և մեծ վնաս են հասցրել թիրախներին։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը նաև հայտնել է հարավում գտնվող էներգետիկ օբյեկտների թիրախավորման, հրդեհների բռնկման, և որոշ գործողություններ ժամանակավորապես դադարեցվու մասին։ Յահյա Սարին ընդգծել է, որ Եմենը սաուդյան հարձակումներին կպատասխանի ավելի կոշտ ձևով։