Շամխանիի արձագանքը Իրաքի վարչապետի դեմ մահափորձին
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Իրաքի վարչապետի դեմ մահափորձի հետքերը պետք է փնտրել օտարերկրյա կենտրոններում»։
Ըստ Pars Today-ի հայկական բաժնի հաղորդման՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, կիրակի օրը Թվիթերում գրել է. «Իրաքի վարչապետի դեմ մահափորձի հետքերը պետք է փնտրել օտարերկրյա կենտրոններում, որոնք տարիներ շարունակ ահաբեկչական խմբավորումներ ստեղծելով, դրանց աջակցելով ու երկիրն օկուպացմնելով, ճնշված Իրաքի ժողովրդի համար բացի անապահովություն,ից ու անկայունությունից այլ բան չեն ապահովել»։
Այսօր առավոտյան, Իրաքի անվտանգության աղբյուրները հաղորդել են, որ ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի տան վրա:
Հայտարարության համաձայն՝ Իրաքի վարչապետը չի վնասվել անօդաչու թռչող սարքի հարվածից ։
Ավելի ուշ, նա Թվիթերում գրել է.«Ես լավ եմ, ես ժողովրդի մեջ եմ և կոչ եմ անում բոլորին լինել հանգիստ ու զուսպ»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio