Իրանը և Սիրիան երկկողմ գիտական հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարարը ողջունել է Սիրիայի հետ երկկողմ գիտական հարաբերությունների ընդլայնումը։
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարար Մոհամմեդ Սոլեյմանին երկուշաբթի օրը Թեհրանում Սիրիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Բասամ Բաշիր Իբրահիմի և նրան ուղեկցող պատվիրակության հետ համատեղ հանդիպման ժամանակ հավելել է.«Գիտության, հետազոտությունների և կրթության ոլորտում Իրանը և Սիրիան կարող են լավ հարաբերություններ ունենալ»:
Բասամ Բաշիր Իբրահիմն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սիրիան ամուր տնտեսական, ռազմական, քաղաքական և գիտական հարաբերություններ ունեն, և Իրանի աջակցությունը Սիրիային պատերազմի ժամանակ և Իրանի մարդասիրական օգնությունը Սիրիային երբեք չի դադարել»: