Ավարտվել է ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i155388-Ավարտվել_է_ԻԻՀ_բանակի_Զոլֆաղար_1400_համատեղ_զորավարժությունը
ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունն ավարտվել է նավերի և սուզանավերի, այդ թվում՝ իրանական «Դենա» նավի շքերթով։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 09, 2021 08:02 Asia/Tehran
  • Ավարտվել է ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունը

ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունն ավարտվել է նավերի և սուզանավերի, այդ թվում՝ իրանական «Դենա» նավի շքերթով։

Զորավարժությունների ավարտին տեղի ունեցած շքերթին ամսնակցել են ՌԾՈւ բոլոր տեսակի վերգետնյա և սուզանավային ստորաբաժանումները, այդ թվում՝  «Դենա»  նավը, հրթիռային կայանները, «Թարիք» և «Ղադիր» դասի սուզանավերը, «Սահանդ» նավակործանը:

Շքերթի ընթացքում, նավերին ու սուզանավերին  ուղեկցել են F-4 կործանիչներ, բանակի ռազմաօդային ուժերի Mirage և P3F հետախուզական ինքնաթիռներ և ռազմածովային ուժերի տարբեր տեսակի ուղղաթիռներ։

«Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունների խոսնակ, ծովակալ Ամիրալ Սեյեդ Մահմուդ Մուսավին այս կապակցությամբ ասել է. «Զորավարժությունն անցկացվել է ավելի քան մեկ միլիոն քառակուսի մետր տարածք ունեցող օպերատիվ տարածքում՝ տարբեր ռազմական  սցենարների և գործողությունների իրականացմամբ»: