Շամխանի. Միացյալ Նահանգները շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությամբ ճգնաժամ ստեղծել տարածաշրջանում
ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է. «Միացյալ Նահանգները շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությամբ ճգնաժամ ստեղծել տարածաշրջանում»։
Երեքշաբթի օրը, Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, Ալի Շամխանին գոհունակություն է հայտնել տարածաշրջանային անվտանգության երկխոսության շարունակման կապակցությամբ և ընդգծել տարածաշրջանային փոխգործակցության ավելացման անհրաժեշտությունը՝ սպառնալիքների և տարածաշրջանն ապակայունացնող գործոնների դեմ պայքարելու համար։
Նշելով, որ տարածաշրջանի անվտանգության թեմայով երրորդ նիստը նվիրված է Աֆղանստանի քաղաքական և անվտանգության զարգացումների խնդրին, Շամխանին հավելել է. «Չնայած 20 տարի օկուպացիայից հետո ԱՄՆ-ն վտարվեց Աֆղանստանից, այդ երկիրը շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությամբ ճգնաժամ ստեղծել տարածաշրջանում»:
Գոհունակությունը հայտնելով հանդիպմանը տարածաշրջանի երկրների ներկայության աճի կապակցությամբ, Ալի Շամխանին նշել է. «Այս նիստի անցկացումը լավ հնարավորություն է՝ տարածաշրջանի երկրների միջև երկկողմ քաղաքական և անվտանգության բանակցությունները շարունակելու համար»։