Շամխանին զգուշացրել է Աֆղանստանում ահաբեկչության տարածման կապակցությամբ
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը զգուշացրել է Աֆղանստանում ու տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ու թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների տարածման ու աղանդավորական պատերազմի կապակցությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը չորեքշաբթի օրը Նյու Դելիում տարածաշրջանային անվտանգության երկխոսության երրորդ հանդիպման ժամանակ հայտարարելով, որ Աֆղանստանում այսօր առկա է այնպիսի սպառնալիք, որը կարող է լինել տարածաշրջանն օկուպացնել ցանկացողների պլանի մի մասը և առաջ տանել նրանց նպատակները, հավելել է.«Մի կողմից ԻԼԻՊ-ի և թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների առկայության, աճի և տարածման սպառնալիքը, մյուս կողմից՝ Աֆղանստանում աղանդավորական պատերազմի վտանգը, խնդիրներ կառաջացնեն տարածաշրջանում բոլորիս համար»:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է, որ Աֆղանստանի հարցումն մտահոգիչ է նաև որոշ երկրների մասնակցությունը թաքֆիրական ահաբեկիչների տեղափոխմանն այդ երկիր, աղքատության ու հումանիտար ճգնաժամի տարածումը և միգրացիան։
Նա հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը երկար տարիներ հյուրընկալում է Աֆղանստանից ավելի քան 3 միլիոն միգրանտների, և մինչ այժմ նրանց ծախսերի ավելի քան 96 տոկոսը ֆինանսավորվել է իր միջոցներով: Միջազգային կազմակերպություններն ապահովել են այդ ծախսերի մոտ 4 տոկոսը»։